Երկակի տրամադրություններով պայքարի մեկ շաբաթն ավարտվեց: Բոլոր շարժումներից առանձնացող երիտասարդական այս ակցիան, ցավոք, կրկնեց նախորդների սխալը` բաժանվեց երկու մասի, էներգիան կորավ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչը որոշում է կայացրել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները՝ հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:
Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...